 Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյան ու ռեպեր Քանյե Ուեսթը մերկ լուսանկարվել են «L'Officiel Hommes» ամսագրի շապիկի համար։ Ըստ Los Angeles Timesի, զույգին լուսանկարել է հայտնի լուսանկարիչ Նիք Նայթը։ Մերկ Քարդաշյանի հայտնվելը ամսագրի շապիկին հակասում է նրա հայտարարությանը, թե պատրաստվում է իր անձնական կյանքը գաղտնի պահել եւ քիչ հայտնվել հանրության առաջ։ Դրանից բացի, նա նաեւ լուսանկարվել է «Cosmopolitan»-ի ապրիլյան համարի համար եւ հարցազրույց է տվել ամսագրին, որտեղ պատմում է իր ապագա երեխայի լույս աշխարհ գալու առթիվ իր ապրումների ու հույզերի մասին։
|