Կիրակի, 12.04.2026, 05:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 18 » Պերուում գտնվել են հինավուրց հսկայական թռչունի քարացած մնացուկներ
23:52
Պերուում գտնվել են հինավուրց հսկայական թռչունի քարացած մնացուկներ
Պերուում գտնվել են հինավուրց հսկայական թռչունի քարացած մնացուկներ

















Սենսացիոն հայտնագործություն են արել պերուացի հնէաբանները. երկրի հարավում նրանք հայտնաբերել են հինավուրց թռչնի քարացած մնացուկներ, որն ապրել է 35 միլիոն տարի առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին։

Խոսքն, ըստ երեւույթին, հսկայական հավալուսնի մասին է, որի բարձրությունը հասել է  1,8 մետրի։ «Գտնված մնացուկների վրա նույնիսկ պահպանվել են մաշկի հետքերը, սա սենսացիոն հայտնագործություն է, քանի որ մենք չունենք որեւէ երկրում նման բանի փաստագրված տվյալներ», - ասել է հնէաբան Կլաուս Հենինգերը։

Գիտնականները համարում են, որ թռչունների այս տեսակն ապրել է այսպես կոչված օլիգոցենի դարաշրջանում, որը սկսվել է մոտավորապես  40 միլիոն տարի առաջ եւ ավարտվել  23 միլիոն տարի առաջ։

Թռչունի մնացուկները հայտնաբերվել են Իկա ծովափնյա տարածաշրջանի անապատում, որի միջով հունվարին անցնում էր «Դաքար - 2013» ռալլիի ճանապարհը։ Սա լրջորեն մտահոգում է պերուացի գիտնականներին, ովքեր համարում են, որ այդ մրցավազքը լուրջ վնաս է հասցնում գտածոներին։

Հենց Իկա տարածաշրջանի անապատային շրջաններում են ավելի վաղ բազմիցս հայտնաբերվել հնագույն կետերի, հսկայական շնաձկների ու պինգվինների  մնացուկներ։

Դիտումներ: 328 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև