
Պերուացի հնագետները Լիմայից ոչ հեռու գտնվող Էլ Պարաիսո հին բնակավայրի տարածքում ոչ մեծ տաճար են հայտնաբերել, որը շուրջ 5 հազար տարվա հնություն ունի: Տաճարն ուղղանկյուն ձեւ ունի, որի երկարությունն 8 մետր է, լայնությունը` 6,8 մետր: Տաճարի պատերը քարից են` պատված դեղին կավով: Գիտնականների խոսքով` տաճարի բարձրությունը հասնում է 2,5 մետրի, սակայն անվնաս է մնացել ներքեւի 70 սմ-ն: Որոշ տեղերում պատերին պահպանվել է կարկին գույնը, որով ենթադրաբար, զարդարել են շինությունը, գրում է Lenta.ru-ն: Տաճարի պատերին կա միայն մի փոքր անցք, որով կարող է մեկ մարդ անցնել: Շինությունը տանիք չի ունեցել, իսկ կենտրոնում կրակ են արել, որի միջոցով հոգեւորականները կարողացել են կապ հաստատել աստվածների հետ:
|