Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 24 » Պատռված ջինսերն անցյալում եւ հիմա
21:34
Պատռված ջինսերն անցյալում եւ հիմա

Առաջին պատռված ջինսերն ի հայտ եկան 1980-ական թվականներին: Դա համարվում էր փանքերի հագուստ: Այն ժամանակ ոչ մի խանութում հատուկ կտրվածքներով ջինսեր գտնել հնարավոր չէր: Անցքերը գոյանում էին բնական ճանապարհով: Մեր օրերում նորաձեւ պատռված ջինսեր ունենալու համար շատերը պատրաստ են կլորիկ գումար վճարել:

Նման «պատռվածքների» հանրահայտությունն առաջատար դիզայներներին եւ մոդելավորողներին հնարավորություն է տալիս ստեղծել նորաձեւ եւ անսովոր հավաքածուներ: Ցանկալի արդյունքի հասնելու համար ամբողջությամբ նոր ջինսերը պատռում են, կտրում եւ մաշում: Տնային պայմաններում նման ջինսեր ստանալը շատ հեշտ է:

Նորաձեւության բազմաթիվ ամսագրեր մանրամասն հրահանգներ են տալիս, թե ինչպես ինքնուրույն դենիմից պատռված իրեր ստանալ: Դենիմն ամուր, կոշտ կտոր է, որից Լեւի Ստրաուսը կարեց առաջին դասական ջինսերը: Պատռվածքներով նորաձեւ ջինսեր ստանալու համար օգտագործվում են գրենական դանակ, մկրատ, պատառաքաղ, քերիչ եւ խոհանոցային այլ պատագաներ: Հագուստին յուրահատկություն կարելի է տալ հատուկ մարքերի եւ ներկերի շնորհիվ: Պատռված ջինսերն այսօր մեծ ճանաչում ունեն երիտասարդության շրջանում: Պատանիների մեծ մասը երազում է նման հագուստ ունենալ, քանի որ այն նորաձեւ է եւ «ուժեղ»: Սակայն նման հագուստ կարելի է հանդիպել ոչ միայն երիտասարդության, այլեւ հասուն տարիքի մարդկանց մոտ, այստեղ մեծ նշանակություն ունեն անցքերի աստիճանը, քանակը եւ «վնասվածքի» չափը:

Արեւմուտքը վաղուց արդեն վարժվել է պատռված ջինսերին, իսկ ահա Հայաստանում դեռ 15 տարի առաջ պատռված ջինսերով մարդուն դիտում էին որպես թափթփվածի: Փոխարենը 21-րդ դարում ամբողջ աշխարհում մարդիկ ցանկանում են, այսպես կոչված, «դիզայներական ցնցոտիներ» ձեռք բերել: Մաշված եւ նորաձեւ տեսք ստանալու համար ջինսերը ներկում են հատուկ ինդիգոյով, որն ամուր ներկ չէ, սակայն կատարյալ կերպով հարմար է դենիմից իրերը ներկելու համար:  

Այսօր նորաձեւ է համարվում «փչացած» ջինսեր հագնելը, սակայն հարկավոր է հստակ հետեւել դրա սահմանին: Շատերը սխալմամբ կարծում են, որ եթե հին, վատ տեսք ունեցող ջինսերին մի քանի պատռվածք անեն, ապա դրանք ժամանակակից եւ նորաձեւ տեսք կունենան: Սակայն դա այդպես չէ: Նաեւ պետք է հաշվի առնել պատռվածքների քանակը: Ինքնուրույն պատռվածքներով ջինսեր ստացողների հիմնական սխալը կտրվածքների միջեւ մոտ տարածությունն է: Արդյունքում դրանք վերածվում են մի ամբողջական անցքի, եւ դեռ լավ է, եթե այն փոքր ստացվի, այլ ոչ թե ամբողջ հագուստի կեսին:

Բնականաբար, լավագույն տարբերակը նորաձեւ հագուստը գնելն է, որը «փչացել է» դիզայների ուշադիր հայացքի ներքո: Այդ դեպքում դուք վստահաբար կարող եք համոզված լինել ցանկացած պատռվածքի որակին: Սակայն նման հնարավորության բացակայության դեպքում գնեք դասական ջինսեր եւ դրանցից դիզայներական արվեստի գործեր պատրաստեք: Եվ այդ դեպքում դուք լիարժեք վստահությամբ կարող եք ասել, որ նման ջինսեր, ինչպես ձերն է, աշխարհում որեւէ այլ մեկը չունի:

Դիտումներ: 347 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0
Վերև