Կիրակի, 12.04.2026, 06:28
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 28 » Պատանին միլիոնատեր է դարձել՝ բջջային հեռախոսների համար ծրագիր գրելով
12:02
Պատանին միլիոնատեր է դարձել՝ բջջային հեռախոսների համար ծրագիր գրելով
Պատանին միլիոնատեր է դարձել՝ բջջային հեռախոսների համար ծրագիր գրելովՄեծ Բրիտանիայում մի պատանի ձեռք է բերել ֆինանսական զգալի կարողություն՝ իր տանը գրելով բջջային հեռախոսների համար նախատեսված ծրագիր և վաճառելով այն ամերիկյան «Yahoo» համացանցային պորտալին:

17-ամյա Նիկ Դալոիսոն 12 տարեկան հասակից աշխատել է բջջային հեռախոսների ծրագրեր գրելու վրա: Նա 30 միլիոն դոլարով «Yahoo» պորտալին է վաճառել իր ստեղծած՝ «Summly» անվանումը կրող ծրագիրը, որը հեշտացնում է փոքր էկրանների վրա լուրերի ընթերցումը:

Դալոիսոյին ավագ դպրոցն ավարտելուն մնում է դեռևս մեկուկես տարի, սակայն ասում է, թե ցանկանում է վաղօրոք հանձնել բոլոր քննությունները, որպեսզի, միանալով իր աշխատանքային խմբի երկու այլ մասնակիցներին, աշխատանքի անցնի «Yahoo»-ի լոնդոնյան գրասենյակում:

Համացանցում տեղադրված հոդվածների և էջերի հիմնական մասը ստեղծվել է՝ համակարգչի և մկնիկի օգտագործմամբ դիտելու համար: Դալոիսոյի ստեղծած ծրագրի ալգորիթմը, ըստ «Yahoo»-ի, ավտոմատ եղանակով ստեղծում է ամփոփումներ, որոնք ավելի հեշտ են դիտվում բջջային հեռախոսների էկրանների վրա:

Մի քանի հայտնի անձնավորություն արդեն իսկ գումարներ է ներդրել Դալոիսիոյի աշխատանքի մեջ, ներառյալ գործարար Վենդի Մերդոքին, դերասան Էշթոն Քութչերին և Հոնկոնգի միլիարդատեր Լի Քա-շինգին:
Դիտումներ: 291 | Ավելացրել է: ARS11 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև