Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 7 » Պարող պոնին դարձել է YouTube-ի հիթը
19:06
Պարող պոնին դարձել է YouTube-ի հիթը

Բրիտանական Three մոբիլային օպերատորի գովազդային հոլովակը դարձել է YouTube-ի հիթը` մեկ շաբաթվա ընթացքում հավաքելով երեք միլիոն դիտում:

Հոլովակում Սոքս անունով պոնին պարում է մարգագետնում: Որպես տեսանյութի երաժշտություն հնչում է Fleetwood Mac խմբի «Everywhere» երգը: Հոլովակն ավարտվում է «Հիմար բաներն եւս պետք են: Շարունակեք մնալ համացանցում» խոսքով:

Հոլովակի առաջընթացի համար հորինվել է նաեւ հեշտեգ`#DancePonyDance եւ YouTube-ի`  The Pony Mixer էջը, որտեղ կարող ես ստեղծել պոնիի տեսանյութի քո վարկածը` հարդ-ռոք, հիփ-հոփ, բոյզ բենդ, ֆանք եւ այլ տեսակի, գրում է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով The Daily Mail-ը:

Հաղորդվել է, որ գովազդը նկարահանվել է Շետլանդյան կղզիներում: Սոկս պոնին սովորել է Մայքլ Ջեքսոնի «լուսնի պարը»  գազարի օգնությամբ երկու շաբաթվա ընթացքում:

Դիտումներ: 352 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0
Վերև