Կիրակի, 12.04.2026, 06:38
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 18 » Պակիստանում երեխաները 20 դոլարով պայթուցիկ սարքեր են տեղադրել բազմամարդ վայրերում
23:36
Պակիստանում երեխաները 20 դոլարով պայթուցիկ սարքեր են տեղադրել բազմամարդ վայրերում
Պակիստանում երեխաները 20 դոլարով պայթուցիկ սարքեր են տեղադրել բազմամարդ վայրերում

















Պակիստանի արեւմտյան Բելուջիստան նահանգում ձերբակալվել է 10-ից 16 տարեկան երեխաների խումբ: Նրանք խոստովանել են, որ օգնել են իրականացնել առնվազն տասնյակ ահաբեկչական գործողություններ Քվետտա քաղաքում: Ձերբակալված երեխաների հստակ թիվը չի հաղորդվում: Նշվում է, որ ձերբակալվել են եւս 11 չափահաս ահաբեկիչներ:

Ինչպես հաղորդում է Geo News-ը, ահաբեկչական կազմակերպությունները երեխաներին օգտագործել են պայթուցիկ սարքերը բազմամարդ վայրերում տեղադրելու համար: Երեխաներից յուրաքանչյուրը դրա համար 20-ից 50 դոլար գումար է ստացել:

Հունվարին եւ փետրվարին Քվետտայում երկու պայթյուն է եղել, որոնք 200 մարդու կյանք են խլել: Ահաբեկչությունները ողջ երկրով մեկ բողոքի ալիք էին հարուցել: Պատասխանատվությունը ստանձնել էին սուննիական «Լաշքար-է-Ջանգվի» խմբավորման գրոհայինները:

Դիտումներ: 303 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև