Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 18 » Ուինսթոն Չերչիլի վերջին ավտոմեքենան աճուրդի կհանվի
16:17
Ուինսթոն Չերչիլի վերջին ավտոմեքենան աճուրդի կհանվի

Ուինսթոն Չերչիլի վերջին ավտոմեքենան աճուրդի կհանվի

1964 թվականի արտադրության Morris Oxford սեդանը, որը պատկանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին, կվաճառվի Շոտլանդիայի Errol`s Morris Leslie ավտոմեքենաների  աճուրդում: Աճուրդը կկայանա այս տարվա մարտի 9-ին:

Սա վերջին մեքենան է, որը պատկանել է հայտնի բրիտանացուն: Մեքենայում կա յուրահատուկ տեխանձնագիր՝ վարչապետի ստորագրությամբ եւ գրանցման ամսաթվով՝ մայիսի 12, 1964 թվական:

1965-ին, Չերչիլի մահից հետո Morris Oxford-ը պատկանել է եւս մի քանի սեփականատերերի, որոնք պրակտիկորեն չեն օգտագործել այն: Սեդանի վազը կազմում է 7 հազար 66 մղոն (11 հազար 371 կմ): Աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ մեքենան գտնվում է նորմալ վիճակում:

Մեծ Բրիտանիայի վարչապետի մեքենայի մեկնարկային գինը չի հայտարարվել, սակայն սպասվում է, որ այն փոքր չի լինի, քանի որ մեքենան ձեռք բերելու համար պայքարելու են մի քանի թանգարաններ եւ կոլեկցիոներներ, հաղորդում է Motor.ru-ն:

Դիտումներ: 309 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև