Կիրակի, 12.04.2026, 07:26
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 20 » Ուգո Չավեսին բուժող բժիշկները ստացել են «Վենեսուելայի ազատարարներ» պարգեւը
13:47
Ուգո Չավեսին բուժող բժիշկները ստացել են «Վենեսուելայի ազատարարներ» պարգեւը
Ուգո Չավեսին բուժող բժիշկները ստացել են «Վենեսուելայի ազատարարներ» պարգեւը

















Վենեսուելայի կառավարությունը պարգեւատրել է կուբացի յոթ բժիշկների, որոնք բուժում էին նախագահ Ուգո Չավեսին, ով մարտի 5-ին մահացել էր քաղցկեղից: Բոլոր բժիշկներն արժանացել են «Վենեսուելայի ազատարարներ» առաջին աստիճանի պարգեւին` «մասնագիտական պարտքի կատարման, համառության եւ բարձր պատրաստականության համար», հաղորդում է «Ֆոնտանկան»:

Հիշեցնենք, որ Չավեսը պայքարում էր քաղցկեղի դեմ 2011 թվականից, այն ժամանակ Կուբայում նրան առաջին անգամ վիրահատեցին: Քիմիաթերապիայի չորս կուրսերից հետո Չավեսը հայտարարել էր, թե հաղթահարել է քաղցկեղը, սակայն մի քանի ամիս անց լրացուցիչ ստուգման ժամանակ նոր ուռուցք էին հայտնաբերել եւ վիրահատել էին:

2012թ. դեկտեմբերին Չավեսը կրկին Կուբա էր ուղեւորվել, որտեղ երկու ամիս անցկացրել էր Հավանայի կլինիկաներից մեկում: Մահից երկու շաբաթ առաջ նա տեղափոխվել էր հայրենիք եւ պառկած է ռազմական հոսպիտալներից մեկում:

Դիտումներ: 271 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև