
Նորվեգիայի հայ համայնքը դաշնամուրի համերգ է կազմակերպել Սումգայիթում ջարդերի 25-րդ տարելիցի առթիվ: Համերգը տեղի է ունեցել մայրաքաղաք Օսլոյի Կամպեն եկեղեցում: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Դանիայում եւ Նորվեգիայում Հայաստանի դեսպանատան խորհրդական Լիլիթ Սարգսյանը: Ելույթ է ունեցել նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Կապելլեն Փափազյանը` ընդգծելով կապը Սումգայիթյան ոջրագործության եւ Ադրբեջանի ռեժիմի եւ անցամբ Իլհամ Ալիեւի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության միջեւ: Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի եւ Ագդերի համալսարանի ուսանողուհի Մարիամ Խառատյանը կատարել է Մոցարտի, Շուբերտի, Ռախմանինովի, Շոպենի, Գրիգի եւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
|