Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 2 » Օրեգոնում 500 միլիոն մեղու տեղափոխող բեռնատար է շրջվել
19:04
Օրեգոնում 500 միլիոն մեղու տեղափոխող բեռնատար է շրջվել
Օրեգոնում 500 միլիոն մեղու տեղափոխող բեռնատար է շրջվել

















Օրեգոն նահանգի Մադրասից ոչ հեռու գտնվող մայրուղում 500 միլիոն մեղու տեղափոխող բեռնատար է շրջվել, հայտնում է UPI-ն: Միջադեպը տեղի է ունեցել մարտի վերջին: Կատարվածի հետեւանքները վերացնելու գործողությանը մասնակցել են մեղվաբույծների տեղի միության ներկայացուցիչները: 

Ըստ բեռնատարի վարորդի` վթարը տեղի էր ունեցել այն պահին, երբ ինքը փորձել էր խուսափել ճանապարհին հայտնված ինչ-որ կենդանուն հարվածելուց, սակայն կորցրել էր մեքենայի ղեկավարումը: Դրա հետեւանքով բեռնատարը դուրս էր եկել մայրուղուց եւ շրջվել: Վարորդը ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել, հաղորդում է Lenta.ru-ն:

Դեպքի վայր են հրավիրվել մեղվաբույծներ: Հագնելով պաշտպանական համազգեստներ` նրանք ստուգել են բոլոր 200 փեթակները: Մեղուները չեն տուժել: Նրանց տարել են ֆերմա, որտեղ սպասել են այլ բեռնատարի:

Դիտումներ: 567 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև