Կիրակի, 12.04.2026, 21:31
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 2 » Օրական մի քանի բաժակ սուրճը երկարացնում է կյանքի տեւողությունը
20:37
Օրական մի քանի բաժակ սուրճը երկարացնում է կյանքի տեւողությունը

Օրական մի քանի բաժակ սուրճը երկարացնում է կյանքի տեւողությունը

Օրական մի քանի բաժակ սուրճ օգտագործող մարդիկ կարող են ավելի երկար ապրել։ Մինչ օրս գիտնականները չեն կարողացել ապացուցել, թե որքանով է ավելանում սրճային ըմպելիքների յուրաքանչյուր խմած բաժակից հետո դրանց դրական ազդեցությունը։ Պատճառը շատ պարզ է. չկան այնպիսի մարդիկ, ովքեր օրական երեք բաժակից ավելի սուրճ խմելու հետ միաժամանակ մոլի ծխող չեն, հաղորդում է «ՄեդՎեստի»-ին։

Հետազոտությունը տեւել է 12 տարի։ Այդ ընթացքում գիտնականները եզրակացրել են, որ ամեն օր խմած սուրճի յուրաքանչյուր բաժակի հետ մահվան վտանգն համեմատականորեն նվազում է։ Այն դեպքում, եթե չափաբաժնի քանակն անցնում է երեք բաժակից, ապա մահվան վտանգը սկսում է նվազել 10-15%-ով։

Գիտնականներին հաջողվել է պարզել, թե որքան դրական է ազդում օրական չափն ավելացնելը։ Խնդիրն այն է, որ սուրճի սիրահարների մեջ հնարավոր չի եղել գտնել մի մարդու, որը ծխող չլինի, իսկ նիկոտինի պարունակությունն արյան մեջ թույլ չի տվել հետազոտությունն անցկացնել ու հասցնել «մաքուր» արդյունքի։ Հայտնի է, որ նիկոտինն ինքնին մահացու գործոններից մեկն է։

Սուրճի սիրահարների կյանքի տեւողությունը սերտորեն կապված է ոչ միայն նիկոտինի, այլեւ նստակյաց կյանքի հետ, ինչպես նաեւ ալկոհոլի չափազանց շատ օգտագործման հետ։


Դիտումներ: 316 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև