Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Ապրիլ » 2 » Օբաման մասնակցել է Զատկի ձու գլորելու մրցույթին
19:03
Օբաման մասնակցել է Զատկի ձու գլորելու մրցույթին
Օբաման մասնակցել է Զատկի ձու գլորելու մրցույթին

















ԱՄՆ-ի 50 նահանգներից ավելի քան 35 հազար մեծահասակներ եւ երեխաներ երկուշաբթի ժամանել էին Սպիտակ տուն` Զատկի ձվեր գլորելու ավանդական 135-րդ  արարողությանը մասնակցելու, հայտնել է  USA Today թերթը:

Նշվում է, որ տոնի մասնակիցներն ընտրվել են հատուկ վիճակահանությամբ: Հանդիսությանը մասնակից մեծահասակներին եւ երեխաներին հնարավորություն է ընձեռվել ունկնդրել կենդանի երաժշտություն, պարել, մասնակցել Զատկի ձվեր գլորելու արարողությանը: Երեխաներին առաջարկվել է նաեւ գրքերի ընթերցանություն ունկնդրել, հաղորդում է  «Ինտերֆաքսը»: 

Երեխաների համար մեկ ստեղծագործություն անձամբ ընթերցել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Նշվում է, որ գիրքը նա անձամբ է ընտրել` ԱՄՆ հայտնի մանկական այբբենարան` «Չիկա, չիկա, բում, բում» վերնագրով:  Միջոցառումը հեռարձակվել է Սպիտակ տան վեբ կայքով: 
«Եթե դուք կարողանում եք կարդալ, ձեր առաջ ամբողջ աշխարհ է բացվում», - երեխաներին ասել է նախագահը` ավարտելով գրքի ընթերցանությունը: 

Սպիտակ տան առաջ Զատկի ձվեր գլորելը ԱՄՆ-ում Զատկի ավանդական արարողություններից է: 

Դիտումներ: 495 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև