Կիրակի, 12.04.2026, 06:38
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 22 » Նյու Յորքի թանգարանում ներկայացվել է կետերի՝ ցամաքում բնակված և չորքոտանի նախնին
18:26
Նյու Յորքի թանգարանում ներկայացվել է կետերի՝ ցամաքում բնակված և չորքոտանի նախնին
Նյու Յորքի թանգարանում ներկայացվել է կետերի՝ ցամաքում բնակված և չորքոտանի նախնինՌուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքի Բնագիտական թանգարանի գիտնականներն առաջին անգամ բացել են «Խորջրյա հսկաներ» ցուցահանդեսը՝ ի ցույց դնելու համար մոլորակի խոշորագույն էակների՝ կետերի էվելյուցիոն ուղին: Գրում է «168Ժամը»:

Կետերի նախնիներն ունեցել են 4 վերջույթ և բնակվել են ցամաքում: Թանգարանի փոխնախագահ Մայքլ Նովաչեկը հայտարարել է, որ վերջին տարիներին հաջողվել է հայտնաբերել կետերի մասին նախկինում անհայտ տեղեկություններ.

«Պարզվել է, որ նրանք ունեցել են չորս վերջույթ և բնակվել են ափամերձ գոտում: Մոտ 40-55 միլիոն տարի առաջ նրանք սկսել են բնակվել ջրում: Դրա վկայությունները հայտնաբերվել են Եգիպտոսում, Պակիստանում, և անգամ մեզ մոտ՝ Հյուսիսային Ամերիկայում, կան այդպիսի օրինակներ»:

Ներկայումս կապույտ կետը Երկրագնդի խոշորագույն կենդանին է, նրա երկարությունը կազմում է մինչև 30 տոննա, իսկ քաշը՝ մինչև 165 տոննա: Թանգարանում դրված է կապույտ կետի սրտի մակետը, որը կշռում է ավելի քան 400 կիլոգրամ (բնական մեծություն):

Դիտումներ: 292 | Ավելացրել է: ARS11 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև