Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 23 » Նվերներ գիտնականներից. գենետիկ մոդիֆիկացված կենդանիներ, թավշե վիրուսներ եւ պաղպաղակներ տիեզերագնացների համար
00:48
Նվերներ գիտնականներից. գենետիկ մոդիֆիկացված կենդանիներ, թավշե վիրուսներ եւ պաղպաղակներ տիեզերագնացների համար

Նվերներ գիտնականներից. գենետիկ մոդիֆիկացված կենդանիներ, թավշե վիրուսներ եւ պաղպաղակներ տիեզերագնացների համար

«ՌԻԱ Նովոստին» փոքր հարցախույզ է անցկացրել գիտնականների շրջանում` պարզելու համար, թե ինչպիսի ճանաչողական եւ զվարճալի խաղալիքներ կարելի է նվիրել մերձավորներին փետրվարի 23 –ին եւ մարտի 8-ին:

«Բոլոր ժամանակների համար լավագույնը գենետիկ մոդիֆիկացված կենդանիներն են»,-ասել է գիտնական կենսաբանը` ավելացնելով, որ հնարավոր է գնել  գենոեմոդիֆիկացված «Danio rerio» տարբեր գույնի ձկնիկներ: «Կենսաբանական» մյուս նվերը թավշե վիրուսներն են` փափուկ խաղալիքներ վիրուսների տեսքով: Սակայն դրանք երկիմաստ կարող են լինել»,-նկատել է գիտնականը:Գրեթե բոլոր հարցված գիտնականները նշել են աստղագիտական գործիքների` հեռադիտականեր կամ գիշերային դիտարկման սարքեր նվիրելու մասին:

Մեկ այլ աստղագետ խորհուրդ է տալիս նվիրել տիեզերագնացի պաղպաղակ. «Դա չոր պաղպաղակ է, որոնք վերցնում են տիեզերանավերում: Փորձը ցույց է տալիս, որ այն սիրում են թե երեխաները, թե մեծահասակները»:Առաջարկներ են եղել նվիրել գլուխկոտրուկ, չորացված ծովաստղ,  աստղազարդ երկնքի քարտեզ:

Դիտումներ: 303 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև