Գլխավոր » 2013»Փետրվար»25 » Nokia-ն ներկայացրել է էժան հեռախոսն ու բյուջետային սմարթֆոնները
22:10
Nokia-ն ներկայացրել է էժան հեռախոսն ու բյուջետային սմարթֆոնները
Nokia-ն ընդլայնել է Windows Phone օպերացիոն համակարգով բյուջետային սմարթֆոնների մոդելային շարքը: Այսուհետ Nokia-ի ամենաէժան սմարթֆոնը Lumia 520-ն է: Այդ սմարթֆոնը սարքավորված է 800x480 էկրանով, 4 դյույմ տրամագծով դիսփլեյով, Snapdragon S4 1 ԳՀց երկմիջուկանի պրոցեսորով, 512 Մբ օպերատիվ հիշողությամբ, 8 Գբ հիշողության ծավալով եւ 5-մեգապիքսելանոց տեսախցիկով:
Lumia 520-ը կլինի երեք գույներով` կապույտ, կարմիր եւ դեղին, եւ խանութներում կհայտնի 139 եվրո գնով, որը նրան դարձնում է ամենաէժան սմարթֆոնը` Windows Phone համակարգով: Nokia-ն ներկայացրել է նաեւ Lumia 720 մոդելը`800x480 էկրանով, 4,3 դյույմ տրամագծով դիսփլեյով, Snapdragon S4 1 ԳՀց երկմիջուկանի պրոցեսորով, 512 Մբ օպերատիվ հիշողությամբ, 8 Գբ հիշողության ծավալով եւ MicroSD քարտի հնարավորությամբ եւ 6-մեգապիքսելանոց տեսախցիկով: Մոդելը վաճառվելու է 249 եվրո արժեքով:
Ներկայացվել են նաեւ երկու նոր հեռախոսներ` Nokia 105 եւ 301: Առաջինը վաճառվելու է 15 եվրո, երկրորդը` 65 եվրո գնով: