 Մարտի 16-ի առավոտյան ռուսաստանցի նկարիչ Վլադիսլավ Մամիշեւ-Մոնրոն խեղդվել է Բալիի հյուրանոցներից մեկի լողավազանում, որի խորությունը շուրջ մեկ մետր է: «Аргументы и Факты»-ի տեղեկացմամբ, նկարչի մահվան նախնական վարկածն ալկոհոլի չարաշահումն է: Ինդոնեզիական ոստիկանները փորձում են կապ հաստատել Մամիշեւ-Մոնրայի Սանկտ Պետերբուրգի հարազատների հետ, որպեսզի դիահերձման թույլտվություն ստանան: Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին նախատեսված էր «Պոլոնիում» անվամբ բեմադրություն՝ նկարչի մասնակցությամբ:
|