
Ինձ համար լավ էր թե՛ Մադրիդում, թե՛ «Ռեալում», ասել է Բրազիլիայի հավաքականի եւ «Սանթոսի» հարձակվող Նեյմարը: Արքայական ակումբի սկաուտները 21-ամյա բրազիլացուն նկատեն են, երբ նա խաղում էր պատանեկան թիմերում: Այդ ժամանակ Նեյմարին հրավիրել են «Ռեալ»՝ թիմի հետ ծանոթանալու եւ պայմանագիր կնքելու համար: «Ինձ համար լավ էր թե՛ Մադրիդում, թե՛ «Ռեալում»: Սակայն ես շատ փոքր էի եւ կարոտում էի ընտանիքիս: «Ռեալը» մեծագույն ակումբ է, բայց այդ պահին դա այն չէր, ինչ ես ցանկանում էի»,- Նեյմարի խոսքը փոխանցում է Canal plus-ը: Հիշեցնենք, որ Նեյմարի պայմանագիրը «Սանթոսի» հետ նախատեսված է մինչեւ 2014-ի հունիսը:
|