Կիրակի, 12.04.2026, 06:38
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 21 » NASA-ի ղեկավար. Աստերոիդն ընկնելու դեպքում մնում է միայն աղոթել
18:55
NASA-ի ղեկավար. Աստերոիդն ընկնելու դեպքում մնում է միայն աղոթել
NASA-ի ղեկավար. Աստերոիդն ընկնելու դեպքում մնում է միայն աղոթել

















ՆԱՍԱ-ի ղեկավար Չարլզ Բոլդենը հայտարարել է, որ Երկրում աստերոիդի ընկնելու դեպքում մնում է միայն աղոթել: Այդ մասին գրում է բրիտանական Daily Telegraph թերթը:

«Մենք ԱՄՆ-ի բնակչությանը սպառնացող ոչ մի աստերոիդի մասին տեղեկություն չունենք: Սակայն եթե պարզվի, որ նման աստերոիդ կարող է ընկնել Երկրի վրա, ասենք, երեք շաբաթ անց, ապա աղոթեք», - հայտնել է Բոլդենը: Նա բացատրել է, որ նման սպառնալիքի առաջացման դեպքում առաջիկայում ԱՄՆ-ն դժվար թե որեւէ բան կարողանա ձեռնարկել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Թերթը պարզաբանում է, որ նման  քննարկումները կապված են  Ռուսաստանում փետրվարին կատարվածի հետ, երբ Չելյաբինսկի մարզում երկնաքար էր պայթել: Դրանից անմիջապես հետո ավելի խոշոր չափերի աստերոիդ էր անցել Երկրի վրայով՝ 27,6 հազար կմ հեռավորությունից: 

Բոլդենը հայտնել է, որ ՆԱՍԱ-ում Երկրի համար հավանական վտանգ ներկայացնող 95% խոշոր աստերոիդներ են հայտնաբերվել: Միաժամանակ, ամերիկացի մասնագետները միայն 10% ավելի փոքր տիեզերական մարմիններ են հայտնաբերել, որոնք մեր մոլորակին բախվելու դեպքում կարող են խոշոր քաղաք ոչնչացնել:

Դիտումներ: 309 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև