Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 19 » Mozilla-ն թողարկել է Firefox 19 բրաուզերը
15:34
Mozilla-ն թողարկել է Firefox 19 բրաուզերը

Mozilla-ն թողարկել է Firefox 19 բրաուզերը

Mozilla ընկերությունը թողարկել է Firefox 19 բրաուզերը: Պաշտոնապես, վեբ-դիտարկիչը պետք է թողարկվի փետրվարի 19-ի երեկոյան, սակայն այն արդեն հնարավոր է ներբեռնել Mozilla FTP սերվերից:

Հասանելի են Firefox-ի տարբերակները Windows-ի, OS X-ի եւ Linux-ի համար: Փետրվարի 19-ին կթողարկվի նաեւ Android բջջային պլատֆորմի համար նախատեսված տարբերակը, հայտնում է lenta.ru-ն:

Firefox 19-ում ներդրել են PDF ֆայլերի դիտման միջոցներ: Այժմ դրանք արդեն ուղիղ բրաուզերում են բացվում: Լրացուցիչ փլագիններ, օրինակ՝ Adobe Reader-ը, դրա համար պետք չէ ունենալ: Դիտման ծրագիրը գրված է HTML5-ի վրա:

PDF-ի դիտման գործառույթը հայտնվել էր դեռեւս Firefox 15-ում, որը 2012-ի օգոստոսին էր թողարկվել, սակայն այն «default» անջատված էր:

Mozilla-ն ավելացրել է նաեւ բրաուզերի արագությունը, մի քանի թերություններ է շտկել, բարելավել է CSS-ի աջակցությունը եւ նոր գործիքներ ներդրել:

Դիտումներ: 265 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև