Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո չի պատրաստվում լքել արքայական ակումբը: Նա նաև հերքել է այն լուրերը, ըստ որոնց նա ակումբի նախագահ Պերեսի հետ պայմանավորվածության է եկել, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է Մադրիդը:
«Մրցաշրջանի ավարտից հետո մտադիր չեմ հեռանալ «Ռեալից»: Ակումբը լքելու համար ես ոչ մի պայմանավորվածություն չունեմ:», – ասել է Մոուրինյոն: