ԱՄՆ իշխանությունները կասկածում են, որ Microsoft ընկերությունը կաշառք է տվել Չինաստանի, Ռումինիայի ու Իտալիայի պաշտոնյաներին: Իրավապաշտպանների կարծիքով, Microsoft-ը կաշառք է տվել՝ պետպատվերներ ստանալու ակնկալիքով: Այս մեղադրանքը դեռևս նախնական փուլում է ու առայժմ պաշտոնապես չի ներկայացվել: ԱՄՆ օրենքը արգելում է կաշառք հատկացնել օտար երկրների պաշտոնյաներին: