
Եվրոպական հանձնաժողովը մտադիր է Microsoft ընկերությանը տուգանել Windows օպերացիոն համակարգում բրաուզերի ընտրության հնարավորությունից զրկելու համար։ Windows-ի օգտվողներին առաջարկվող միակ բրաուզերը՝ Internet Explorer-ը, նույնպես Microsoft-ի մշակածն է։ Հակամենաշնորհային օրենսդրության խախտման պատիժը կարող է կիրառվել մինչեւ մարտի վերջը։ Microsoft-ի «բրաուզերային» գործը արդեն տասը տարուց ավելի ձգձգվում է, գրում է dni.ru-ն։ Ծրագրային ապահովման մասնագետն արդեն մի քանի նախազգուշացում է ստացել ԵՄ կարգավորողներից, սակայն չի կատարել պահանջները։ Եթե գործի շրջանակում Microsoft-ը մեղավոր ճանաչվի, դրա տարեկան շրջանառության 10%-ը կգանձվի որպես տուգանք։ 2009թ. Եվրոպական հանձնաժողովը Սթիվ Բալմերի ընկերությանը պարտավորեցրել էր համակարգիչը միացնելիս բրաուզեր ընտրելու հնարավորությամբ պատուհան ցուցադրել, որտեղ Internet Explorer-ից բացի կլինեին Chrome-ը, Firefox-ը, Safari-ն եւ այլն։ Սակայն 2009թ. թողարկված Windows 7-ում նման գործառույթ ներառված չէր։ 2008թ.-ից Internet Explorer-ի (IE) մասնաբաժինը բրաուզերների շուկայում գրեթե կրկնակի կրճատվել է։ StatCounter-ի վիճակագրությամբ՝ 2013-ի հունվարին IE-ն տարածվածությամբ երրորդ տեղում է եղել՝ 24% ցուցանիշով։ Առաջին տեղում Google Chrome-ն էր (35%), երկրորդում՝ Mozilla Firefox-ը (29%)։
|