ԱՄՆ-ի իշխանությունները Microsoft ընկերության նկատմամբ հետաքննություն են անցկացնում՝ շահավետ պայմանագրեր ստանալու նպատակով Չինաստանի, Ռումինիայի եւ Իտալիայի ներկայացուցիչներին կաշառելու կասկածանքով պայմանավորված:
The Wall Street Journal թերթը սեփական աղբյուրներին վկայակոչելով նշում է, որ հետաքննությունը վարում են ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը եւ ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը: Այն նախնական փուլում է: Հետաքննությունը սկսել է Չինաստանում Microsoft-ի նախկին աշխատակիցներից մեկը, որը 2012թ. ամերիկացի քննիչներին հայտնել էր, որ ՉԺՀ-ում իր գործընկերը իրեն հանձնարարել է «ատկատ» տալ տեղի պաշտոնյաներին՝ շահավետ պայմանագրեր կնքելու համար, հայտնում է «Hi-Tech Վեստի»-ն:
Արտասահմանում կոռուպցիային հակազդելու մասին 1977թ. ընդունված օրենքն ամերիկյան եւ ԱՄՆ-ի բորսաներում բաժնետոմսեր սակարկող արտասահմանյան ընկերություններին արգելում է կաշառք տալ այլ երկրների պաշտոնյաներին: