Կիրակի, 12.04.2026, 09:07
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 18 » Mercedes 600-ով շրջող Ուկրաինայի պատրիարքը քննադատել է Ֆրանցիսկոսին՝ մեքենայից հրաժարվելու համար
23:37
Mercedes 600-ով շրջող Ուկրաինայի պատրիարքը քննադատել է Ֆրանցիսկոսին՝ մեքենայից հրաժարվելու համար
Mercedes 600-ով շրջող Ուկրաինայի պատրիարքը քննադատել է Ֆրանցիսկոսին՝ մեքենայից հրաժարվելու համար

















Ռուս ուղղափառ եկեղեցուց անջատված Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիեւի պատրիարքության պատրիարք Ֆիլարետը (Դենիսենկո) քննադատել է Հռոմի նոր Պապ Ֆրանցիսկոսին՝ պապական մեքենայից հրաժարվելու համար: Այդ մասին նա հայտարարել է  ուկրաինական «5-րդ ալիքի» հեռուստաեթերում: 

Ֆիլարետը պարզաբանել է, թե ինչու է ինքը շրջում գործարարների նվիրած Mercedes-ով. նման մեքենան շքեղություն չէ, այլ անհրաժեշտ փոխադրամիջոց: 

Ֆիլարետին 777 համարանիշներով ամերիկյան Mercedes 600-ով առաջին անգամ նկատել էին 2009թ. վերջին` «Մեր Ուկրաինա»-ի համագումարին, գրում է NEWSRu.com-ը:

Մարտի 13-ին  Հռոմի նոր Պապ ընտրված Ֆրանցիսկոսը հայտնի է իր խստակյացությամբ: Պապը հրաժարվել է մեքենաներից եւ մինչ ընտրվելը  կրում էր  մաշված կոշիկներ, որը  նվիրել էին իր թեմի  հավատացյալները: Իր առաջին ճառում Ֆրանցիսկոսը հայտնել է, որ կցանկանար  տեսնել «աղքատ եկեղեցի՝ աղքատ մարդկանց համար»:

Դիտումներ: 289 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև