Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 27 » Մեծ Բրիտանիայում մրցանակի արժանացավ ամենափափուկ սրբիչը
17:08
Մեծ Բրիտանիայում մրցանակի արժանացավ ամենափափուկ սրբիչը

Մեծ Բրիտանիայում The Fluffies («Փափուկներ») մշցանակին արժանացան հյուրանոցի հաճախորդներին տրվող ամենալավ սրբիչները։

Հաղթողին ընտրել են հատուկ հանձնաժողովի անդամները, հաղորդում է The Daily Telegraph-ը։ Այն գնահատել է նմուշները մի քանի չափանիշով. հաստություն, ճերմակություն, չափս, բույր եւ ընդհանուր տպավորությունն ապրանքից ։

Միավորների առավելագույն քանակը, որ կարող էին ստանալ սրբիչները չափանիշներից յուրաքանչյուրի համար, 20-ն էր։ Արդյունքում հաղթել են Malmaison հյուրանոցային ցանցի սրբիչները։ Բաղնիքի այս պարագաները 80 հնարավորից 64 միավոր են հավաքել։ Երկրորդ տեղը գրավել են Park Inn հյուրանոցների սրբիչները։ Դրանք հաղթողից հետ են ընդամենը 0.5 միավորով՝ հավաքելով 63,5 միավոր։ Երրորդ դիրքը բաժին ընկավ Novotel-ի (58,5 միավոր) սրբիչներին։ Ընդհանուր առմամբ գնահատվել են 20 հյուրանոցային ցանցի սրբիչներ։

Դիտումներ: 285 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև