Բրիտանիայի Քենթ դքսության Ռամսգիթ քաղաքի բնակչուհի Քիթի Մենսֆիլդն օրական 500 դոլար է վաստակում` վաճառելով իր սեփական գիրկը, հայտնում է Lifenews.ru-ն:
45-ամյա թերապեւտն իր երկրում կազմակերպել է առաջին եւ դեռ առաջին բիզնեսը` «Թող ձեզ գրկեն» անունով: Կնոջ հաճախորդները գումարի դիմաց կարող են մեկուկես ժամ անցկացնել նրա հարմարավետ գրկում:
Բժիշկ աշխատելու ընթացքում Մենսֆիլդը նկատել է, որ իր հաճախորդների մեծ մասը քնքշության եւ ջերմ զգացողությունների կարիք ունի: «Միայնակ մարդիկ ցանկանում են իրենց պիտանի զգալ: Նրանցից շատերը չունեն այն մեկին, ում կարելի է դիպչել, մեր աշխարհում հպումներն իսկական տաբու են դարձել»,- ասել է Քիթին:
Անգլուհու ծառայություններն այսպիսին են. 30 րոպե «ակտիվ» գրկախառնությունն արժե 38 դոլար, 60 րոպեն` 68 դոլար, իսկ 90 րոպեն` 205 դոլար: Մենսվիլդի համար գործնականում սահմանափակումներ չկան: Կինը պատրաստ է գրկախառնվել տեսախցիկի առջեւ, նաեւ մասնակցել խմբակային գրկախառնության: Այնուամենայնիվ` գրկախառնության բոլոր մասնակիցները պետք է հագնված մնան: Տանտիրուհու եւ նրա հաճախորդների միջեւ սեռական հարաբերությունը բացառված է:
«Ինձ մոտ գալիս են եւ խոսելու, եւ իրենց բաժին գրկախառնությունն ստանալու: Իմ ֆիրմայում բոլորն ստանում են իրենց հանդեպ ուշադրության օազիսը, որտեղ մարդուն ոչ ոք չի քննադատում եւ նա իսկական բավարարվածություն է ստանում»,- համոզվել է Մենսֆիլդը:
Մենսֆիլդը միակ մասնագիտացած «գրկախառնվողը» չէ: Նրա գլխավոր մրցակիցը ԱՄՆ-ում բնակվող 29-ամյա ուսանողուհի Ջեկի Սեմուելն է:
Ամերիկուհու ծառայությունները վաճառվում են մի քիչ ավելի ցածր գներով: Մեկ ժամվա համար ուսանողուհին վերցնում է ընդամենը 60 դոլար: