Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 29 » Մեծ Բրիտանիայում հսկա երեխա է ծնվել
15:27
Մեծ Բրիտանիայում հսկա երեխա է ծնվել
 

Փետրվարի վերջին բրիտանական Քինգերի ընտանիքում փոքրիկ է ծնվել, որի քաշը կազմել է շուրջ յոթ կգ: Մի քանի շաբաթ անց փոքրիկը, որին հրաշքով է հաջողվել փրկվել, ի վերջո դուրս է գրվել հիվանդանոցից:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, իր ուսերի չափերի պատճառով Ջորջ Քինգը բարդւոյթւոններ է ունեցել ծննդյան ժամանակ, եւ բժիշկներն ասում էին, որ փոքրիկի ապրելու շանսերը 10 տոկոս են: Բարեբախտաբար, ամեն ինչ լավ է անցել: Այժմ փոքրիկը վեց ամսական է: Նրա հասակը 64 սմ է: Նման քաշը սովորաբար բնորոշ է կես տարեկան երեխաներին:

Ծնողները` Ջեյդն ու Ռայանը դեռ չեն կարողանում ուշքի գալ շոկից, որ ստացել էին երեխայի ծննդյան ժամանակ: Երեխան ծնվելիս 20 րոպե չի կարողացել շնչել:

Այժմ Քինգ ընտանիքի բոլոր մտավախություններն անցյալում են: Նա գտնվում է տանը: Երեխայի մոր խոսքով, բժիշկները վստահեցնում են, որ ժամանակի ընթացքում երեխայի չափսերը կնորմալանան, եւ նա կաճի նույն տեմպերով, ինչ մյուս երեխաները:

Դիտումներ: 344 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև