Կիրակի, 12.04.2026, 06:38
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 13 » Մեծ Բրիտանիայում բացվել է թագավորական գանձերի ցուցադրությունը
21:55
Մեծ Բրիտանիայում բացվել է թագավորական գանձերի ցուցադրությունը

Վիկտորիայի եւ Ալբերտի լոնդոնյան թանգարանում բացվել է «Թագավորական պալատների գանձերը. Թեոդորները, Ստյուարտները եւ ռուսական արքաները» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է 16-17-րդ դարերում Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ մշակութային փոխգործակցությանը:

Թանգարանի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, ցուցահանդեսում ներկայացված է 160 ցուցանմուշ, այդ թվում՝ դիմանկարներ, զարդեր, սպառազինություն, հագուստի պարագաներ, ճաշասեղանի պարագաներ եւ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի թագավորական եւ արքայական ընտանիքների անդամների խորհրդանիշ զինանշաններ: Ցուցադրության կենտրոնում ոսկե եւ արծաթե ցուցանմուշներն են, որոնք ցուցահանդեսի համար Մեծ Բրիտանիա են բերվել մոսկովյան Կրեմլից:

Երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների մասին պատմող ցուցահանդեսը կտեւի մինչեւ 2013 թվականի հուլիսի 14-ը:

Դիտումներ: 338 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև