Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 11 » Մարսի վրա ստորգետնյա ջրանցքներ կան
23:19
Մարսի վրա ստորգետնյա ջրանցքներ կան
Մարսի վրա ստորգետնյա ջրանցքներ կանՎաշինգտոնի Սմիթսոնյան ինստիտուտի գիտնականները հաստատել են, որ Մարսի վրա վիթխարի ջրանցքների համակարգ գոյություն ունի: Դրանք առաջացել են գրունտային ջրերի՝ կարմիր մոլորակի մակերևույթ դուրս գալու հետևանքով: Հայտնում է Science ամսագիրը:

«Մեր աշխատանքը ցույց է տվել, որ մենք թերագնահատել ենք Մարսի մակերևույթի էրոզիայի աստիճանը, և որ ջրանցքների խորությունը մոտավորապես կրկնակի մեծ է, քան ցույց են տվել նախկին հաշվարկները: Դատելով ամեն ինչից՝ այդ ջրանցքներում ջրի աղբյուր են հանդիսացել խորքային գրունտային ջրերը, որոնք կարող էին մակերևույթ բարձրանալ տեկտոնիկ կամ հրաբխային ակտիվության արդյունքում»,-հայտարարել է խմբի ղեկավար Գարեթ Մորգանը:

Մոլորակաբանները ուսումնասիրել են MRO զոնդում գտնվող SHARAD ռադարի հավաքած տվյալները:Այն աշխատում է 3-30 մեգահերց ռադիոհաճախականությունների միջակայքում, ինչը թույլ է տալիս նրան ուսումնասիրել հողի՝ մի քանի կմ խորությամբ ստորին շերտերը: Գիտնականներն ուսումնասիրել են Մարսի հասարակածային հատվածը, որտեղ առկա են բազմաթիվ հանգած հրաբուխներ և փոշով ու մոխրով պատված սառույցի ոչ մեծ հանքաշերտեր:


Դիտումներ: 515 | Ավելացրել է: ARS11 | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0
Վերև