Մինչ ուշ ժամն աշխատող կանանց մոտ ավելորդ քաշի հավանականությունն ավելի մեծ է, քան նրանց, ովքեր երեկոյան ժամերին սիրում են հանգստանալ: Այսպես են կարծում ամերիկացի գիտնականները:Մոնաշի համալսարանի բժշկական տնտեսության կենտրոնի ներկայացուցիչ, ուսումնասիրության հեղինակ Նիկոլ Աուն այս փաստը բացատրում է նրանով, որ այսօր շատ կանայք անառողջ կենսակերպ ունեն: Շաբաթական 41- 48 ժամ կամ 49 ժամից ավելի աշխատող կանայք առավել հակված են ծխելուն, ոգելից խմիչքների չարաշահմանը եւ ֆիզիկական ակտիվ կյանք չեն վարում, վստահեցնում է ամերիկյան վիճակագրությունը, գրում է MedLinks.ru-ն: Ուսումնասիրություններից պարզվել է, որ 48 ժամ աշխատող կանանց գրեթե 65%-ը չարաշահել են ալկոհոլը` շաբաթը 30 ժամ աշխատող կանանց 42%-ի եւ գործազուրկների 53%-ի համեմատությամբ: Ուսումնասիրության շրջանակում, որին մասնակցել են տարբեր բնույթի աշխատանք կատարող մի քանի հազար կանայք, երկու տարվա ընթացքում մասնակիցների 55%-ը ավելորդ քաշ է ձեռք բերել, իսկ 31%-ը` կորցրել:
|