
Գրեթե յուրաքանչյուր մարդ իրեն մյուսներից ավելի խելացի եւ գեղեցիկ է համարում` շնորհիվ ուղեղի ճակատային մասում եւ գծավոր մարմնում առկա հատուկ «սեփական գերազանցության զգացման կենտրոնի»: Ղեկավարելով այդ կենտրոնի աշխատանքը` բժիշկները կարող են բուժել մարդկանց դեպրեսիայից կամ չափազանց ինքնասիրահարվածությունից, ասվում է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում հրապարակված հոդվածում: Ճապոնիայի Չիբե քաղաքի ռադիոլոգիայի ազգային ինստիտուտի կենսաբանների խումբը հանգել է նման եզրակացության` հետեւելով ուղեղի որոշ հատվածների աշխատանքը: Յամադան եւ իր գործընկերները ուշադրություն են հրավիրել նրա վրա, որ ուղեղում պարունակում է նեյրոնների մեծ քանակություն, որոնք ունակ են «հաշվել» դոպամինի` հաճույքի հորմոնի մոլեկուլները: Վերլուծելով այդ նյարդային բջիջների աշխատանքը` գիտնականները նշել են, թե դրանք միավորված են մեկ շղթայում, որ կատարում է անհայտ գործառույթ: Կենսաբանները ենթադրում են, որ նյարջդային բջիջների տվյալ օղակը կարող է կապված լինել ինքնագնահատականի զգացողության եւ «կեղծ գերազանցության» սինդրոմի հետ: Գիտնականները փորձեր են կատարել եւ ապացուցել իրենց եզրահանգումները:
|