
Մարդու օրգանիզմն ունակ է անագետիկներ արտադրել այն դեպքում, երբ իրեն դա անհրաժեշտ է, բայց դրսից չի ստացվում: Նման եզրակացության են հանգել Միչիգանի համալսարանի ամերիկացի գիտնականները: Նրանք պարզել են, որ մարդու ուղեղն ունակ է ազդակներ հաղորդել, որոնք «հրամայում են» օրգանիզմին ցավազրկող նյութեր արտադրել, որոնք համեմատելի են նմանատիպ ազդեցություն ունեցող դեղամիջոցների հետ: Միաժամանակ, ուղեղը նման հրաման կարող է տալ թույլ էլեկտրական հոսանքի դեպքում, հաղորդում է «ԱԻՖ»-ը` վկայակոչելով GlobalScience-ը: Գիտնականներն այդ բացահայտումն անվանել են Noninvasive Transcranial: Բացահայտման արժեքն, ըստ հետազոտողների, այն է, որ տարբեր դեղամիջոցներից ալերգիա ունեցող մարդիկ կարող են օգտագործել սեփական օրգանիզմի հնարավորությունները:
|