50-ամյա հայտնի ռուս դերասան Անդրեյ Պանինը մահացել է իր բնակարանում` դժբախտ պատահարի հետևանքով: Նա հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Բրիգադա»-ն, «Կամենսկայա»-ն, «Ժմուրկի»-ն:
Դերասանի դիակը հայտնաբերել են մարտի 7-ին` իր բնակարանում: Անդրեյ Պանինի մահվան պատճառ է դարձել գլխուղեղային վնասվածքը: Այս մասին Life News-ին հաստատեցին ՌԴ ՆԳՆ-ից: Նրան հայտնաբերել են իր սեփական բնակարանի հատակին ընկած: Ինչպես եզրակացնում են մասնագետները` նա ընկել է և գլխի հարված ստացել:
«Անդրեյի բարեկամներն անհանգստացել են, որ նա երկար ժամանակ հեռախոսազանգերին չի պատասխանել, - նշել է իրավապաշտպան մարմիններում Life News-ի աղբյուրը, - այնուհետև մենք մեկնել ենք բնակարան, սակայն դուռը փակ է եղել»:
|