Շաբաթ, 11.04.2026, 21:15
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 14 » Մահացել է Արամայիս Սահակյանը
22:16
Մահացել է Արամայիս Սահակյանը
Մահացել է Արամայիս Սահակյանը









Քիչ առաջ հայտնի է դարձել, որ 77 տարեկան հասակում, Երեւանի թիվ 8 հիվանդանոցում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանը:

Արամայիս Ադամի Սահակյան ծնվել է 1936 թվականին Արծվաշեն գյուղում:  Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում, «Գարուն» գրական ամսագրում ՀԼԿԵՄ Կենտկոմում, ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում։ 1982-ից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրն է։

Նա մի շարք գրքերի հեղինակ է, որոնցից են «Սիրո հասակ», «Մենք միասին ենք»,  «Աստղիկներ», «Ապրել եւ սիրել», «Երջանիկ եղեք», «Ես սիրում եմ ձեզ» եւ այլն: Արամայիս Սահակյանը նաեւ երգերի տեքստերի հեղինակ է, որի համար արժանացել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկրի կոչման: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ եւ արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։

Արամայիս Սահակյանը լայն հանրությանը հայտնի է իր խմբագրած «Ոզնի» երգիծական շաբաթաթերթով, որը շարունակել է հրատարակել նաեւ ԽՍՀՄ փլուզումից հետո: Նա նաեւ աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաեւ Հայաստանի ԱԺ պատգամավոր։

Դիտումներ: 309 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0
Վերև