Լոնդոնում հայտնաբերվել է XIVդ. ժանտախտի ժամանակաշրջանի գերազմանոց: Լոնդոնի Չարտերհաուսի շրջանում 5,5-մետրանոց հորում հայտնաբերվել է 13 կմախք: Այնտեղ գտնված խեցեղենը թվագրվում է XIVդ. կեսերին, որն Անգլիայում հայտնի է որպես «Սեւ մահվան» համաճարակի սկիզբ:
Մասնագետները կարծում են, որ այդ բացահայտումները կօգնեն հասկանալ միջնադարի որոշ գաղտնիքներ, հաղորդում է BBC-ին: Հնագետները ենթադրում են, որ դամբարանը փորվել է համաճարակի վաղ շրջանում` 1347-53թթ:
ԴՆԹ-ի նմուշները հնարավոր է կօգնեն հասկանալ, թե ինչպես են զարգացել ժանտախտի բացիլները դարերի ընթացքում:
