Շաբաթ, 11.04.2026, 21:14
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 12 » Լեռնագնացն ընկել է 30 մետրից եւ ողջ մնացել
22:16
Լեռնագնացն ընկել է 30 մետրից եւ ողջ մնացել

Մարկ Ռոբերթս անունով բրիտանացի լեռնագնացը հրաշքով ողջ է մնացել՝ ընկնելով 30 մետր բարձրությունից Ուելսի հյուսիսում՝ Սնոուդոնիում լեռը բարձրանալիս։ Անկումն արձանագրել է նրա սաղավարտի վրայի  տեսախցիկը։

Մի օր նա իր ընկերների հետ ուղեւորվել էր Փերսլի Ֆերն Գալլի տարածք եւ սկսել գագաթը բարձրանալ։ Երբ նա հասել էր 30 մետրի սահմանագծին, իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել. անմիջապես տղամարդու գլխավերեւում ձնե գունդ էր պոկվել։

Կորցնելով հավասարակշռությունը՝ Ռոբերթսը 15 հարկանի տան բարձրությունից հսկայական արագությամբ սկսել էր ներքեւ սահել։ Ինչպես նա հետագայում հիշում էր, անկման մի քանի վայրկյանում նրա աչքի առջեւ անցան իր կյանքի լավագույն պահերը, գրում է LifeNews-ը։

Տղամարդու խոսքով, նրան մի քանի րոպե էր անհրաժեշտ՝ ուշքի գալու եւ գլխում կատարվածի պատկերը վերականգնելու համար։ Միայն մեկ ժամ փնտրելուց հետո է փրկարարական ջոկատը գտել բրիտանացուն եւ օգնել նրան դուրս գալ ձնե թակարդից։

Դիտումներ: 330 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև