 Ամերիկյան երգչուհի Լեդի Գագան կոնքի վիրահատությունից հետո տեղաշարժվում է ոսկուց պատրաստված հաշմանդամի բազկաթոռով: Eonline.com-ի փոխանցմամբ, երգչուհին հաշմանդամի այս բացառիկ բազկաթոռը պատվիրել է նորաձեւության դիզայներ Քեն Բորոչովին, ով իր պատրաստած իրերը թողարկում է Mordekai անվամբ: Այն պատրաստված է կաշվից եւ ոսկուց: Բորոչովը նշել է, որ ձգտել է պատրաստել թագուհուն վայել բազկաթոռ: Հիշեցնենք, որ Քեն Բորոչովը նախկինում նույնպես համագործակցել է Լեդի Գագայի հետ: Նա երգչուհու համար մի քանի թագ ու ոսկե ճանկեր է պատրաստել, որոնք դարձել են ելույթների ժամանակ Լեդի Գագայի ոճի բաղադրիչներից մեկը:
|