Հայտնի երգչուհի Լեդի Գագան չեղյալ է հայտարարել մոտակա ժամանակներս կայանալիք իր մի քանի համերգները` հոդերի լուրջ հիվանդության պատճառով, գրում է lifenews.ru-ն: Երգչուհին իր միկրոբլոգում գրել է, որ Մոնրեալում կայացած իր ելույթից հետո հոդերի հիվանդությունն ավելի է սրացել է և ներկայումս նա նույնիսկ քայլել չի կարողանում:
«Ես մինչեւ այժմ թաքցրել եմ իմ խրոնիկ հիվանդությունը բոլոր իմ աշխատակիցներից և աղոթել եմ, որպեսզի ապաքինվեմ: Ես չէի ցանկանում տխրեցնել իմ երկրպագուներին, սակայն իրավիճակը չափազանց բարդ է»,- գրել է երգչուհին:
Լեդի Գագայի բուժող բժշկի խոսքերով՝ աստղի մոտ սինովիտ կոչվող հիվանդությունն է, այն հոդերի բարդ հիվանդություն է, որը առաջանում է լուրջ ծանրաբեռնվածության արդյունքում:
|