Շվեյցարիայի առաջնության հերթական տուրում «Թուն» - «Ցյուրիխ» (0:4) հանդիպումն ընդհատվել է զավեշտալի միջադեպի պատճառով: Խաղադաշտում հայտնված կզաքիսին ֆուտբոլիստները մեծ դժվարությամբ են կարողացել դուրս հանել: Կենդանին կծել է «Ցյուրիխի» պաշտպան Լորիս Բենիտոյի մատը: Խաղադաշտի տերերի դարպասապահին է միայն հաջողվել անվնաս դուրս բերել կենդանուն: