
Համակարգչի շնորհիվ հաջողվել է մտային կապ հաստատել կենդանիների հետ։ Ընդ որում տարածությունը ոչ մի դեր չի խաղում։ Գիտափորձն անցկացրել է բրիտանացի եւ բրազիլացի մասնագետների մի խումբ, որոնք կարողացել են գտնել մի տեխնոլոգիա, որը հնարավոր է ապագայում թույլ կտա կապել կենդանիների ուղեղն ընդհանուր օրգանական անհատական համակարգչին։ Առնետի ուղեղին ուղղորդվել է զգայական ու շարզական տեղեկություն, որն արտահայտվել է մեկ այլ կրծողի ուղեղում։ Առնետներից մեկը, որ ստացել է «ինկոդեր» պայմանական անունը, վարժեցված է եղել ճիշտ ստեղնին սեղմել՝ դրա համար օգտագործելով լուսային հուշումներ։ Եթե «ինկոդերը» ճիշտ կոճակ էր սեղմում, նրա ուղեղում էլեկտրական իմպուլսների շարք էր առաջանում, որը փոխանցվում էր ընդունղ առնետին կամ «դեկոդերին»։ Նա համապատասխանաբար նույնպես ճիշտ լծակ էր սեղմում եւ, ընդ որում պետք է նշել, որ ոչ մի սխալ չի արել։ Այլ կերպ ասած, առնետը վստահել է իր իր ուղեղին հուշումներ ուղարկող իր ցեղակցին, հաղորդում է «Պոզիթայմը»:
|