Կիրակի, 12.04.2026, 03:36
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Փետրվար » 25 » Կեսարյան հատումով ծնված երեխաներն ավելի հակված են ալերգիայի
21:41
Կեսարյան հատումով ծնված երեխաներն ավելի հակված են ալերգիայի

Կեսարյան հատումով ծնված երեխաներն ավելի հակված են ալերգիայի

Կեսարյան հատումով ծնված երեխաները 5 անգամ ավելի հաճախ են տառապում ալերգիայով, քան` բնական ճանապարհով ծնվածները: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, որոնց ուսումնասիրությունը ներկայացվել է Սան Անտոնիոյում Ալերգիայի, ասթմայի եւ իմունոլոգիայի խնդիրներով զբաղվող ամերիկյան ակադեմիայի տարեկան ժողովում:

Հետազոտողները 2003-2007 թվականներին ուսումնասիրել են ավելի քան 1,2 տոկոս նորածինների առողջությունը: Օգտագործվել են երեխայի եւ մոր պորտի, արյան անալիզների, ալերգիկ հիվանդությունների ընտանեկան պատմության, տնային կենդանիների առկայության, հղիության առանձնահատկությունների, ծխախոտի ծխի եւ այլ տվյալներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Գիտնականների եզրակացության համաձայն, կեսարյան հատումով ծնված երեխաների մոտ «վտանգավոր» միկրոօրգանիզմների առկայության հակում կա, որը կարող է նրանց ավելի խոցելի դարձնել իմունոգլոբուլին E-ի հակամարմնի արտադրությանը` ալերգենի ազդեցության դեպքում:

Դիտումներ: 286 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև