Լավբագ անունով էգ կենգուրուն այնքան է կապվել Դոզեր անունով շանը, որ չի ամաչում ցուցադրել իր զգացմունքները` լիզելով եւ համբուրելով շանը: Դոզերը սկզբում ընդդիմանում էր, սակայն հետո տեղի է տվել, հաղորդում է «Сегодня.NEWS»-ը:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Exotic Experience կենդանաբանական այգու երկու բնակիչների մասին տեսանյութը YouTube-ում արդեն մի քանի հազար դիտում է արձանագրել: