Գլխավոր » 2013»Փետրվար»18 » Կենդանիների իրավունքների պաշտպանը շնաձկան վրա հենված զբոսանք է կատարել
16:20
Կենդանիների իրավունքների պաշտպանը շնաձկան վրա հենված զբոսանք է կատարել
Հոնոլուլուից կենդանիների իրավունքների պաշտպան նրբակազմ շիկահերը ստորջրյա զբոսանք է կատարել` սպիտակ շնաձկան լողակից բռնած: Զարմանալի փորձը նկարահանվել է:
Օուշն (թարգմանվում է «օվկիանոս») հնչեղ անունով աղջիկն այդկերպ որոշել է հանրության ուշադրությունը հրավիրել շնաձկների անհետացող տեսակի վրա, ինչպես նաեւ ստիպել մարդկանց այդ գիշատիչներին հարգանքով վերաբերվել, այլ ոչ` վախով, հաղորդում է vesti.ru-ն:
Սպիտակ շնաձկները հայտնի են իրենց հսկայական չափերով: Նրանց երկարությունը վեց մետր է, իսկ զանգվածը հասնում է մինչեւ երկու տոննայի: Նրանք ամենավտանգավոր ծովային կաթնասուններն են: