
Կազմվել է աշխարհի լավագույն 100 բուհերի նոր վարկանիշային ցանկը: Առաջին եռյակն արդեն երեք տարի է չի փոխվում. Առաջատարը Հարվարդի համալսարանն է, երկրորդը` Մասաչուսեթսի տեխմոլոգիական ինստիտուտը, իսկ երրորդը` Քեմբրիջի համալսարանը: Վարկանիշը կազմել է աշխարհում ազդեցիկ համարվող The Times թերթի Times Higher Education հավելվածը` Thomson Reuters տեղեկատվական խմբի աջակցությամբ: Վարկանիշը կազմվել է գիտական ընկերակցության ավելի քան 16,6 հազար անդամների շրջանում անցկացված հարցման արդյունքներով, ովքեր ներկայացրել են 144 երկրներ: Վարկանիշում ներկայացված են 20 երկրներ, առաջին 20-յակում հայտնվել են ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ճապոնիայի, Կանադայի եւ Շվեյցարիայի բոհրեը: 4-րդ հորիզոնականն այս տարի բաժին է հասել բրիտանական Օքսֆորդի համալսարանին: Նրան հետեւում են Քալիֆորնիայի համալսարանը Բերքլիում եւ Սթենֆորդի համալսարանը: Բացի ամերիկյան եւ բրինականա բուհերից, առաջին տասնյակում է հայտնվել նաեւ Տոկիոյի համալսարանը, գրում է BFM.RU-ն: Այն զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: 9-րդ տեղում է Լոս Անջելեսի համալսարանը, իսկ 10-րդ տեղում` Յելի համալսարանը: Մոսկվայի պետական համալսարանը 50-րդ տեղում է, Փարիզի Սորբոնի համալսարանը` 74-րդ տեղում:
|