Կարմիր հոկտեմբեր» անվանումը կրող լրտեսական գործողությունը, ըստ «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետների, սկսվել է դեռևս 2007թ.-ի մայիսին: Vedomosti.ru-ի փոխանցմամբ, այդ լրտեսական գործողությունն ուղղված է Արևելյան Եվրոպայի, ԽՍՀՄ նախկին երկրների և Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի պետական կառույցների և դիվանագետների դեմ: 5 տարվա ընթացքում հարձակում իրականացնողները «վարակել» են հարյուրավոր համակարգիչներ և բջջային հեռախոսներ: Այդ գործողությունը նրանք իրականցնում էին էլեկտրոնային փոստի միջոցով` յուրաքանչյուրի համար պատրաստվում էր հատուկ էլեկտրոնային նամակ տվյալ անձին հետաքրքրող թեմայի վերաբերյալ: «Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները նշել են, որ լրտեսական այդ ծրագրի մշակմամբ զբաղվել են ռուս ծրագրավորողները: |