Կիրակի, 12.04.2026, 02:19
Ողջույն Հյուր

Էջադիտումներ
Free counters!
Գլխավոր » 2013 » Մարտ » 14 » Կառավարությունը կսուբսիդավորի ուսանողական վարկերը
22:15
Կառավարությունը կսուբսիդավորի ուսանողական վարկերը
Կառավարությունը կսուբսիդավորի ուսանողական վարկերը
















Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ մարտի 14-ին որոշում ընդունեց ֆինանսների նախարարությանը 21,5 մլն դրամ հատկացնելու մասին՝ ուսանողական վարկերի սուբսիդավորման նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի պարզաբանմամբ՝ 1 ուսանողին տրվող վարկը 1,8 մլն դրամ է՝ տարեկան 450 հազ. դրամ հաշվարկից ելնելով: Ըստ Վ. Գաբրիելյանի՝ ուսման վարձերը հայաստանյան բուհերում տատանվում են 350-500 հազ. դրամի սահմաններում, հետեւաբար՝ վարկը լրիվ բավարար կլինի:

Վարկը տրամադրվելու է 10 տարով, որից առաջին 4 տարում մարվելու են միայն տոկոսավճարները; Տոկոսադրույքը տարեկան 12% է, որից 2-3%-ը կսուբսիդավորի կառավարությունը; Ընդ որում՝ 3% սուբսիդավորումից կօգտվեն գերազանցիկ ուսանողները:

Ծրագիրն իրականացվում է «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության միջոցով, որն աշխատելու է ընտրված բանկերի հետ:

Վ. Գաբրիելյանը հիշեցրեց, որ ուսանողական վարկերի մատչելիության բարձրացումը ՀՀ նախագահի նախընտրական շրջանում տրված խոստումներից է:

Դիտումներ: 318 | Ավելացրել է: НСК | Ռեյտինգ: 0.0/0
Մեկնաբանություններ ընդամենը: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *:
Էլ-փոստ:
Կոդ *:
Ո՞վ է օնլայն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Վերև