Գլխավոր » 2013»Փետրվար»25 » Կանադացիները հեռադիտակ են ուղարկում տիեզերք՝ աստերոիդներին հետեւելու համար
21:50
Կանադացիները հեռադիտակ են ուղարկում տիեզերք՝ աստերոիդներին հետեւելու համար
Կանադական տիեզերական գործակալությունը փետրվարի 25-ին տիեզերք կուղարկի աշխարհում առաջին ուղեծրային հեռադիտակը ՝ աստերոիդներին, ինչպես նաեւ տիեզերական աղբին հետեւելու համար: Սարքի տրամագիծը գերազանցում է հինգ հարյուր մետրը: Հեռադիտակի տրամագիծը համեմատաբար փոքր է՝ հիսուն սմ: Սարքի ստեղծման համար Կանադան 25 մլն դոլար է ծախսել:
NEOSSat արբանյակով հնդկական հրթիռակիրը կարձակվի Բենգալյան ծոցի «Շրիհարիկոտա» կայանից, Երեւանի ժամանակով ժամը 16:20-ին:
Rbc Daily-ն նշում է, որ կանադացիները ժամանակին են թողարկում NEOSSat-ը, քանի որ Չելյաբինսկի երկնաքարի անկումը եւ 2012 DA14 աստերոիդը շատերին էին հիշեցրել տիեզերքից եկող իրական սպառնալիքի մասին: Այնուամենայնիվ, եթե հեռադիտակը ուղեծրում լիներ, այն միեւնույն է չէր կանխատեսի Չելյաբինսկի երկնաքարի անկումը, քանի որ այդ տիեզերական մարմնի տրամագիծը 17 մ է եղել:
Տիեզերական ոչ մեծ սարքը, որն ընդամենը 18 կգ է եղել, Երկրի շուրջը կպտտվի 100 րոպեն մեկ 800 կմ: NEOSSat-ը պետք է երկու առաքելություն իրականացնի: Առաջին՝ աստերոիդների հայտնաբերում եւ հետեւում, հեռադիտակը կսկանավորի Արեգակից 45-55 աստիճան տարածությունը եւ Երկրի ուղեծրից 40 աստիճան վերեւ եւ ներքեւ ընկած տարածքները:
Ստացված պատկերները կուղարկվեն Կալգարիի համալսարանի օպերատիվ կենտրոն:
Առաքելության երկրորդ մասն ուղղված է տիեզերական աղբի հետ աստերոիդների բախման հավանականությունը նվազեցնելուն: