Գլխավոր » 2013»Մարտ»1 » Կանադացի ինժեներն ավտոմոբիլը տպել է 3D տպիչով
23:50
Կանադացի ինժեներն ավտոմոբիլը տպել է 3D տպիչով
Կանադացի ինժեներ Ջիմ Կորը 3D տպիչով երկտեղանոց հիբրիդ ավտոմեքենա է տպել: Կորի խոսքով` «Urbee 2» -ը կազմված է մետաղական կմախքից, որի վրա հավաքված է 50 պլաստիկե էլեմենտներ: Ընդ որում` մեքենան կշռում է ընդամենը 544 կգ:
«Urbee»-ն հագեցած է ներքին այրման շարժիչով, որն աշխատում է բենզինով եւ էթանոլով, ինչպես նաեւ մարտկոցով: Արագության հետ կապված ցուցանիշները Կորը չի գաղտնազերծել: Նրա խոսքով` մենքենան 37,8 լիտր վառելիքով կարող է Սան Ֆրանցիսկոյից Նյու Յորք հասնել (տարածությունը մոտ 4,6 հազ. կմ է):
Պատասխանելով պլաստմասե մեքենայի հուսալիության մասին հարցին` Կորն ասել է, որ նա ստեղծվում է սպորտային մեքենաների նախագծման ստանդարտներին համապատասխան: «Urbee»-ի բարձր բնութագրիչները նախատեսվում է հաստատել Լե Մանի ավտոարշավում, գրում է «Лента.Ру»-ն: