 Ամերիկյան դերասան Ջիմ Քերին հաստատել է, որ պատրաստ է նկարահանվել «Dumb and Dumber» («Հիմարն ու ավելի հիմարը») ֆիլմի շարունակությունում: Ըստ Eonline.com-ի, սյուժերի համաձայն, ընկերներից մեկը, որոնց մարմնավորում են Ջիմ Քերին (Լլոյդ) եւ Ջեֆ Դենիելսը (Հարրի), 1994 թվականին նկարահանված ֆիլմի օրիգինալում ծավալված իրադարձություններից հետո գտնված որդուն աղերսում է դառնալ երիկամի դոնոր: Ենթադրաբար, ժապավենը կթողարկի Warner bros. ընկերությունը: Ֆիլմի ռեժիսորները դարձյալ Փիթեր եւ Բոբի Ֆարելիներն են: Հիշեցնենք, որ «Dumb and Dumber» ֆիլմի շարունակությունը նկարելու գաղափարը ծնվել է 2011 թվականին: Սակայն միայն 2012-ին Ֆարելիները սկսեցին հովանավորներ փնտրել:
|